Armstar.am-ը գրում է.

 

 

Խոյ: Համառությունը, որով դուք հասնում եք դրված նպատակների իրագործմանը, հարգանքի է արժանի: Դուք կստանաք այն, ինչի ձգտում եք, թեև ոչ առանց դժվարությունների, բայց միևնույն ժամանակ կարժանանաք այն մարդու համակրանքին, որի լավ վերաբերմունքը թանկ է ձեզ համար: Գործարար Խոյերը կգտնեն ներդրողներ, որոնց շնորհիվ նրանց ծրագրեր կդառնան էլ ավելի մասշտաբային և եկամտաբեր:

 

Այս ամենը, սակայն, փոքրիկ հաջողություններ կթվան, եթե դրանք համեմատելու լինեք ձեզ սպասվող անձնական բնույթի հաջողությունների հետ: Ռոմանտիկ մարդու հետ հարաբերություններում ոչ միայն կունենաք հոգևոր հարմարավետության, այլև իսկական երջանկության զգացում: Զգուշացեք թեթև առողջական խնդիրներից, որպեսզի դրանք չփչացնեն ձեր հրաշալի ռոմանտիկ երեկոն:

 

Ցուլ: Մասնագիտական գործունեության տեսանկյունից համաչափ հաջողակ օր է, ավելի հարմար` հասարակ և հասկանալի գործերի համար, քան ինչ-ինչ բարդ ծրագրերի իրականացման, որոնց հետ կապված ամեն ինչ չէ, որ մտածված է մինչև վերջ: Խորհուրդ է տրվում որոշումներ կայացնել ինքնուրույն, հատկապես եթե դրանք կապված են փողի հետ: Ֆինանսական հարցերում լավ խորհուրդների ակնկալիք պետք չէ ունենալ:

 

Մտերիմներին կես խոսքից չեք հասկանում (նրանք էլ` ձեզ), բայց վեճերից ու կոնֆլիկտներից կխուսափեք, որովհետև դուք խաղաղասիրաբար եք տրամադրված և ոչ միանշանակ իրավիճակներին վերաբերվում եք հումորով: Առողջական թեթև խնդիրներ ունենալու դեպքում (իսկ դրանք հնարավոր են) խուսափեք բժշկի կողմից չնշանակված դեղեր ընդունելուց: Դրանք ձեր ինքնազգացողությունը չեն լավացնի:

 

Երկորյակներ: Աշխատավայրում հնարավոր են լուրջ խնդիրներ: Կողմնակիցները, որոնց վրա դուք սովորաբար հույս եք դնում, չեն արդարացնի ձեր սպասումները, մինչդեռ ոչ բարեկամները ցուցաբերում են հազվագյոտ հնարամտություն: Հնարավոր են փողային վեճեր, խորհուրդ չի տրվում երկարաժամկետ համագործակցության համաձայնություններ կնքել: Անիրագործելի պարտավորությունների ստանձնման հնարավորությունը մեծ է:

 

Չարժե մտերիմների հետ անհապաղ լուծում պահանջող հարցեր քննարկել, վիճել վերացարկված (աբստրակտ) թեմաների շուրջ: Որքան գործնական տրամադրված լինեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Ընտրեք հարմար կոշիկ, պահպանեք ոտնաթաթերը, դրանք վնասելն այսօր շատ հեշտ է:

 

Խեցգետին: Կենտրոնանալով աշխատանքի վրա` շատ բանի կհասնեք: Բոլոր ամենադժվար հարցերը ստիպված կլինեք ինքնուրույն լուծել` չսպասելով ոչ խորհուրդների, ոչ կողմնակի օգնության: Երկարաժամկետ ապագան ծրագրելու համար օրը հարմար է: Մտածեք, թե կարիերայի հետագա զարգացման ո՞ր տարբերակներն են ձեզ համար առավել ցանկալի: Այսօր կարելի է կատարել ընտրած ուղղությամբ առաջին քայլերը:

 

Անձնական հարաբերություններում, ցավոք, կգերակշռեն բացասական միտումները: Պետք է կրճատել շփումները նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր հասկանում են ձեզ կես խոսքից: Կենսասիրության մակարդակը բարձր չէ, բայց սեփական անձի հանդեպ հոգատար վերաբերմունքի դեպքում ողջ օրվա ընթացքում կպահպանեք լավ ինքնազգացողությունը:

 

Առյուծ: Հետաքրքիր, արդյունավետ օր է: Հնարավոր են շահավետ գործնական առաջարկներ, չի բացառվում, որ կգտնեք նոր գործընկերներ, որոնց հետ համագործակցությունը կլինի ձեռնտու և հաճելի: Օրը նպաստավոր է աշխատանքը փոխելու համար, սակայն այն դեպքում, եթե դուք փոխում եք աշխատանքի վայրը և ոչ թե ոլորտն ամբողջությամբ: Հնարավոր են ֆինանսական մուտքեր:

 

Ընկերների հետ շփումները ուրախացնող են, հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է, իսկ կեսօրից հետո ինքնազգացողությունը կարող է կտրուկ վատանալ, այնպես որ ձեր հանդեպ եղեք հոգատար:

 

Կույս: Դրական գործոնների ազդեցությունը գերակշռող է, օրը հաջող է դասավորվում: Այն նպաստավոր է ինչպես գործնական այնպես էլ անձնական բնույթի համարձակ ծրագրեր սկսելու համար: Դուք շատ արագ ձեռք եք բերում կողմնակիցներ, օգնականներ և երկրպագուներ, հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Օրը նպաստավոր է նոր հարաբերություններ սկսելու համար:

 

Հնարավոր են ֆինանսակն մուտքեր, գնումները հաջողակ կլինեն, կնքված գործարքները` շահավետ: Նպաստավոր օր է գործընկերների հետ նոր համագործակցություն սկսելու համար: Կենսասիրության մակարդակը բարձր է, առողջության հետ կապված խնդիրները` քիչ հավանական, սպորտով զբաղվելը` օգտակար:

 

Շարունակությունը` այստեղ: