Խոյ

 

Այսօր Ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում:


Ցուլ

 

Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք' ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:

 

Երկվորյակներ

 

Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

 

Խեցգետին


Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար. խելացի կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն Ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև ազգականներին այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար:

 

Առյուծ


Իրավիճակի կայունությունը կարող է խաթարվել ինչ-որ արտաքին հանգամանքով: Խոսակցությունները, վեճերն ու հավակնությունները ավելի շատ կլինեն, քան գործողությունները ու արարքները: Կարևոր միջոցառումների համար օրը անհաջող է: Աշխատեք սովորական ռիթմի մեջ, քանի որ լարման անկման վրա հույս դնել չի կարելի: Մի շարք ցանկալի պլանների իրագործման համար վառված է կարմիր լույս:

 

Կույս


Ձեր՝ գրեթե հանճարեղ առաջարկները արժանի գնահատականի չեն արժանանա: Բարդ օր է: Կարող են անախորժություններ առաջանալ այն հարցերում, որոնցով այժմ զբաղված եք: Այն զգացումը, որ անգամ մտերիմները ստիպում են ձեզ լրացուցիչ աշխատել կամ ուղղակի ձեզ չեն հասկանում, կարող է առաջացնել կոնֆլիկտներ: Քիչ ճանապարհորդեք, սիրային հանդիպումների համար ևս հարմար օր չեք ընտրել:

 

Շարունակությունը` այստեղ: