Խոյ.  Չմտածված արարքները, որոնք սովորականից շատ եք թույլ տալիս, կարող են ունենալ անսպասելի և տհաճ հետևանքներ։ Փորձառու մարդկանց խորհուրդներին ականջալուր մի եղեք, ուրիշների սխալների վրա մի սովորեք, նախընտրեք սեփական ուղին կերտել։ Հենց այն ձեզ կհասցնի հաջողության։

 

Այսօր կարևոր է ճկունություն ցուցաբերել։ Դուք հակված եք մտերմանալ նրանց հետ, ովքեր արժանի չեն սովորական վստահության։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները։ Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրությունների համար, դրանք բացի հիասթափությունից ուրիշ ոչինչ չեն խոստանում։

 

Ցուլ.  Օրվա զգացմունքային ֆոնն անկայուն է, այդ պատճառով ցանկացած մանրուք թվում է նշանակալի և կարևոր, հատկապես օրվա առաջին կեսին։ Չեն բացառվում հաճելի հանդիպումներն ու ծանոթությունները, որոնք ձեզ կդրդեն հետաքրքիր մտքերի։

 

Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի։ Դուք լավ ժամանակ եք անցկացնում՝ մոռանալով խնդիրների և դրանց լուծման մասին։ Բարեբախտաբար, աստղերը չեն պատրաստվում պատժել ձեզ դրա համար, շատ բան իսկապես կարելի է թողնել հետոյի համար։

 

Երկվորյակներ.  Զգույշ եղեք, օրվա ընթացքում հնարավոր են տհաճ միջադեպեր։ Դուք կապահովագրեք ձեզ, եթե զերծ մնաք փորձարարություններից և ռիսկի չգնաք։ Օրը հարմար չէ երկար ուղևորությունների և սպորտով զբաղվելու համար։ Աշխատեք խուսափել այն մարդկանց հետ հանդիպումներից, ովքեր ձեր նկատմամբ այնքան էլ բարեհաճ չեն։

 

Այսօր դուք հակված եք մեծ ծախսերի և չեք մտածում հետևանքների մասին։ Երեկոյան, սակայն, հնարավոր են դրամական մուտքեր։

 

Խեցգետին. Այսօր ստացած ինֆորմացիան օգտակար կլինի։ Կարելի է զբաղվել բարդ գործերով, ինչքան էլ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի լուծումներ գտնել և ավարտին հասցնել սկսած գործերը։ Դուք արագ լուծում եք մասնագիտական և ֆինանսական խնդիրները, ստանում եք արժեքավոր գործնական առաջարկներ։

 

Բարձր է ստեղծագործական ներուժը, կարելի է նոր գործ սկսել կամ կյանքում փոփոխություններ մտցնել։ Արժե նախաձեռնողականություն ցուցաբերել անձնական հարաբերություններում։

 

Առյուծ. Համբերատար եղեք, առանց դրա այսօր հաջողության չեք հասնի։ Ձեր կարծիքը ձեզ պահեք, քանի որ հակառակ դեպքում մեծ է դիմացիններին վիրավորելու վտանգը։ Մանրուքներից կարող են ծագել տարաձայնություններ, արդյունքում դուք չեք էլ հիշի, թե ինչպես ճանճից փիղ սարքեցիք։

 

Այսօր խուսափեք ուղևորություններից, ձեր անուշադրության պատճառով կարող եք տհաճ իրավիճակում հայտնվել։ Երեկոյան կարող են ծագել խնդիրներ մարսողության հետ, այդ պատճառով զերծ մնացեք էկզոտիկ ուտեստներ համտեսելուց։

 

Կույս.  Բավական է մի մանրուք, որ ձեր տրամադրությունը վերջնականապես փչանա, իսկ եթե էական ոչինչ տեղի չունենա, դուք առանց առիթի էլ կվհատվեք։ Ստիպված կլինեք գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այնքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց նկատմամբ ձեր իրական վերաբերմունքը։ Անընդհատ կարևոր իրեր եք կորցնում, ինչը նյարդայնացնում է։ Ղեկավարների համար դժվար է ենթակաների հետ ընդհանուր լեզու գտնելը։

 

Այսօր կարևոր որոշումներ մի ընդունեք, հատկապես անձնական կյանքի հետ կապված, մեծ է սխալվելու հավանականությունը։ Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք շատ ժամանակ կխլեն, բայց օգուտ չեն բերի։

 

Շարունակությունը` այստեղ: