Օրերս համացանցում Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ հայտնվել է տեսանյութ, որում կիսամերկ գեղեցկուհին զբոսանավի վրա վայելում է թարմ ծովային օդը, իսկ մյուսում լողում է շքեղ լողավազանում: Տեսանյութը, որ նկարահանվել է Թայլանդում անցկացրած հանգստի ժամանակ, Քիմը վերնագրել է "Coming soon", որը թարգմանաբար նշանակում է շուտով: Իսկ թե ինչ է ցանկացել դրանով ասել ռեալիթի շոուների 33-ամյա աշխարհահռչակ աստղը` հայտնի է, թերևս, միայն իրեն: