Դմիտրի Մալիկովի կրտսեր դուստրը երազում է դիզայների կարիերայի մասին և դասերից ազատ ժամանակ էսքիզներ է գծագրում, որոնք ապագայում կարող են հիմք դառնալ հագուստի ոճային հավաքածուի համար: Ստեֆանյային առայժմ չի հաջողվել օգտակար հմտությունները գործնականում կիրառել: Փոխարենը նա հաճույքով ցուցադրում է հայտնի բրենդերի հագուստներ և իրեն փորձել է որպես մոդել: 

 

14-ամյա Ստեֆանյան մասնակցել է "Mercedes-Benz Fashion Week"-ի նորաձևության շաբաթին` ներկայանալով "Chapurin for Barbie"-ի հավաքածուի հագուստներից մեկով: Հայտնի ռուս դիզայներ Իգոր Չապուրինի հագուստները համընկան նորաձևոըթյան պատանի սիրահարի ճաշակին և նա իր անձնական բլոգում կիսվել է այդ համագործակցությունից ստացած հաճելի տպավորություններով: 

 

Ի դեպ, վերջերս Ստեֆանյան զարդարել էր հայտնի ռուսական ամսագրերից մեկի շապիկը և պատմել է իր հետագա պլանների մասին: Աղջիկն այժմ տարված է քիմիայով, բայց ազատ ժամանակն աշխատում է նվիրել նկարչությանը, ֆրանսերենին, ֆիզիկային և հռետորական արվեստին: Ամբիցիոզ գեղեցկուհին մտադիր է գործնականում կիրառել ձեռք բերած բոլոր գիտելիքները և ստեղծել սեփական բիզնես: