Բակտերիաներից ազատվելու ու հնարավոր ինֆեկցիաներից խուսափելու լավագույն ու ամենապարզ միջոցը, իհարկե, լվացվելն է: Դա, այսպես ասած առաջին օգնությունն է օրգանիզմին բարդ հետևանքներից խուսափելու համար: Այդ նպատակով ստեղծվում են բազմաթիվ լվացվելու միջոցներ: Դրանցից մեկն էլ հակաբակտերիալ օճառներն են: Դրանք ունեն հատուկ բաղադրություն, քիմիական լուծույթներ ու նյութեր, որոնք պետք է չեզոքացնեն ձեռքերի վրայից ոչ միայն կեղտը, այլ նաև բակտերիաները: Չնայած այն բանին, որ հակաբակտերիալ օճառը բավականին հայտնի է, հետազոտողները համարում են, որ այն ոչ մի օգուտ չի տա, եթե ճիշտ չօգտագործվի:Հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին 20 տարիներին տրիկլոզան և տրիկլոկարբոն հակամանրէային բաղադրիչներ պարունակող մթերքների թիվը կտրուկ աճել է: Այս պարագաները ներառում են օճառ, լվացող միջոցներ, հագուստ, ատամի մածուկներ:

 

Արդյունքում բազմաթիվ մարդիկ ենթարկվել են այդ քիմիկատների ազդեցությանը: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը օճառի սխալ գործածումն է: Մանրէները արդյունավետ սպանելու համար մարդիկ ձեռքերը պետք է լվանան մոտ 20-30 վայրկյան, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ սովորաբար մարդկանց մեծ մասը լվանում է ընդամենը 6 վայրկյան: Բացի այն, որ մարդիկ կարճ ժամանակահատված են նվիրում ձեռքերը լվանալուն, նաև մանրէները ժամանակի ընթացքում ադապտացվում են հակամանրէներին, ինչի հետևանքով օճառը դառնում է անօգուտ և անարդյունավետ: Ստացվում է, որ մարդը ձեռքերը լվանում է «առանց» օճառի: Թե ինչպես է պետք ճիշտ լվանալը ձեռքերը Aroxj.am-ը ներկայացրել էր իր վերջին հոդվածներից մեկում, որը կարող եք կարդալ այստեղ:

 

Պատրաստեց` Աննա Սարգսյանը