Ամիսներ առաջ Սիլվա Հակոբյանը խոստովանեց, որ իր սիրտն արդեն զբաղված է: Երգչուհին նաև նշել էր, որ իր ընտրյալը նույնպես շոու բիզնեսի ներկայացուցիչ է, սակայն երգիչ չէ, և այդքանով չէր ցանկացել բացել փակագծերը:

 

Օրեր առաջ ArmStar.am-ը զրույց ունեցավ «Լայմ» հեռուստաընկերության ծրագրերի պրոդյուսեր Դավիթ Ազարյանի հետ, ով հաստատեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ինքն ու Սիլվան ընկերություն են անում:

 

Դավիթը նաև նշեց, որ Սիլվա Հակոբյանին ճանաչել է դեռ 6 տարի առաջ, իսկ երբ արդեն համոզվել է, որ անտարբեր չէ երգչուհու նկատմամբ, համարձակություն չի ունեցել իր զգացմունքների մասին հայտնելու:

 

Շարունակությունը` այստեղ: