41-ամյա դերասանուհի Դիասը վերջին հարցազրույցներից մեկում պատմել է իգական սեռի հանդեպ իր վերաբերմունքի մասին: Բաց ֆոտոշարքում նկարահանումների ընթացքում նա հայտնել է, որ ցանկացած կին գոնե մեկ անգամ սեքսուալ հակում է զգացել այլ կնոջ հանդեպ:  «Ես կարծում եմ, որ կանայք կատարյալ են` բացարձակ կատարյալ», — ասել է հոլիվուդյան կինոաստղը: Ըստ նրա` դրանում ամոթալի ոչինչ չկա: Ընդհակառակը, նա լրիվ բնական է համարում գեղեցիկ աղջկա հետ ունեցած կապը: Հիշեցնենք, որ սա Քեմերոնի առաջին հարցազրույցը չէ այս թեմայով: 2010-ին նա խոստովանել էր, որ, չնայած իգական սեռի հանդեպ իր սեքսուալ ցանկությանը, նա իրեն լեսբուհի չի համարում: