Զաք Էֆրոնին, որ հայտնի է դարձել ոչ միայն իր տաղանդի, այլև` արտաքինի շնորհիվ, դաժանորեն ծեծի են ենթարկել անծանոթները: Դեպքը տեղի  է ունեցել Լոս Անջելեսում, երբ 26-ամյա դերասանն իր թիկնապահի հետ հայտնվել է Հրեշտակների քաղաքի ամենահանցագործ շրջաններից մեկում: Էֆրոնին մի քանի հարված են հասցրել, որոնցից ամենալուրջը, ինչպես հետո պարզվեց, ծնոտին հասցվածն էր: Զաքի խոսքով` «նրան այդպես ուժգին դեռ ոչ ոք չէր ծեծել»:  Շրջանում պարեկություն անող ոստիկանները ոչ ոքի չեն ձերբակալել` կռիվը համարելով երկուստեք: Կոնֆլիկտի պատճառը, ըստ նախնական տեղեկության, աստղի ավտոմեքենայի լուսամուտից դուրս շպրտված շիշն է եղել: Այս մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

 

Հիշեցնենք, որ Զաք Էֆրոնը երկար ժամանակ բուժվում էր թմրանյութերից ունեցած կախվածության դեմ և երկու անգամ բուժվել է վերաանգնողական կլինիկայում: