Հիփ հոփ ժանրի հայտնի կատարող Քանյե Ուեսթը վերջերս չի դադարում զարմացնել իր հարսնացու Քիմ Քարդաշյանին և իր երկրպագուներին:  2013 թ-ի հոկտեմբերին` իր սիրեցյալի տարեդարձի օրը, ռեփերը նրան ամուսնության առաջարկություն արեց: շուտով Քիմը և Քանյեն հայտնվեցին "Vogue" ամսագրի շապկին, որն իսկական իրարանցում առաջացրեց: Ավելի ուշ ռեփերը նրան անսովոր հարսանեկան նվեր արեց` "Burger King" սննդի ցանցի 10 ռեստորան նվիրելով նրան: Արդեն հայտնի է, որ երջանիկ զույգը հարսանեկան արարողության է նախապատրաստվում մայիսի վերջին հանգստյան օրերին` Կաննի հայտնի կինոփառատոնի բացման օրը, սակայն մեկ այլ գեղեցիկ քաղաքում` մեր մոլորակի ամենառոմանտիկ քաղաք Փարիզում: Հրավիրված հյուրերի ցանկում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Jay Z-ն, Բեյոնսեն, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, կուռքերի դիզայներ Կարլ Լագերֆելդը և նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:  Զույգին, սակայն, բոլորովին էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ իրենց կյանքի ամենանշանակալի իրադարձությունը համընկնում է հռչակավոր փառատոնի հետ: Ավելին, նրանք կարծում են, որ հյուրերն իրենց հարսանիքը կգերադասեն Կաննի երեկույթից: