Life.panorama.am-ը գրում է.

 

Բրիտանիացի գիտնականների հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան ակտիվ կենսակերպ են վարում մայրերը, այնքան ավելի առույգ ու երջանիկ են լինում երեխաները: Դա պայմանավորված է մայրական սիրո ակտիվ դրսևորմամբ: Այս տեսակետը հիմնված է է 500 մայրերի և նրանց 4-ամյա երեխաների ամենօրյա կյանքի հետազոտությունների վրա:

 

 

Հետազոտողները մեկ շաբաթ հետևել են 500 մայրերի և նրանց երեխաների սրտի աշխատանքին: Երեխաները ավելի շատ հակված են ակտիվ կենսակերպին և երբ նրանց սրտի բնականոն ռիթմը այդքան էլ չի համապատասխանում իրենց մայրերի սրտի ռիթմին, աստիճանաբար սկսում է մայր-երեխա անհամապատասխանելիությունը, ինչի արդյունքում մայրը սկսում է քիչ ուշադրություն դարձնել երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացմանը: