Ի՞նչ է օրգազմը, առավել եւս՝ կանացի օրգազմը: Որպես այդպիսին, օրգազմը ժամանակավոր երեւույթ է: Ի սկզբանե պետք է հասկանալ, որ օրգազմը գլխից է սկսվում: Այդ պատճառով, սեռական ակտի ընթացքում վանեք բոլոր հոգսերն ու խնդիրները: Կենտրոնացեք գործընթացի վրա եւ կվարձատրվեք: Թուլացեք եւ փորձեք ուշադրությունը չկենտրոնացնել կողմնակի մանրուքների վրա: Ձեր մարմնին քննադատությամբ մի վերաբերվեք, ձեր զուգընկերոջ համար այն անթերի է: Մտածեք հաճույքի յուրաքանչյուր վայրկյանի մասին եւ ձեր մարմինը ձեզ կփոխադարձի:

 

Հաճույքին հասնելու ուղուն ինչ ասես՝ կարող է խանգարել, շշուկից մինչեւ հանկարծահաս որեւէ միտք:

 

Երբ մտքերը ձեզ այլեւս չեն շեղում, իսկ մարմինը թուլացած է, հաճույքը խթանելու ժամանակն է: Օրգազմն արագացնելու հինգ միջոց կա:

 

 

Միջոց № 1: Սեռական հաճույքի գագաթնակետին ուշադրությունը կենտրոնացրեք ձեր մարմնի վրա: Մտովի վեր բարձրացեք՝ կրունկներից մինչեւ ծնկներն ու կուրծքը, ուշադրությունը կենտրոնացրեք ներքին օրգանների վրա: Այդպիսի պարզ միջոցն ամբողջությամբ կթուլացնի ձեզ եւ կմղի հաճույքի գիրկը:

 

Միջոց № 2: Նախքան անկողնային մարտերը եթերային յուղերով լոգանք ընդունեք (իլանգ-իլանգի, պաչուլիի, սեւ կամ կարմիր մշկայուղի, համպարի): Որպես տարբերակ՝ կարելի է բաղնիքում օգտագործել նաեւ անուշահոտ փայտիկներ: Մաքուր եթերայուղի 4-5 կաթիլը ձեզ կտրամադրի:


Միջոց № 3: Դանդաղ ու սահուն պարեք՝ շարժելով կոնքերը: Ոտքերով հորիզոնական ութնյակներ գծեք ու ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջաններ նկարեք, իսկ հետո՝ հակառակը:

 

 

Միջոց № 4: Ֆիզիկական մի քանի վարժություն կատարեք: Պառկեք մեջքի վրա, ծնկները ծալեք ու բացեք ուսերի լայնությամբ: Հետույքը մի փոքր բարձրացրեք: Հետո ռիթմիկ իջեք գորգին, այնպես, որ թեթեւ հարված զգաք: Այդպիսի հարվածների շարքը թուլացնում է ներքին օրգանները, այդ թվում՝ արգանդը, միաժամանակ կարգավորում է ներքին օրգանների արյան շրջանռությունը: Մարզումները կարելի է ավարտել, երբ զգում եք, որ ամբողջությամբ տաքացել եք: Ինտիմ հանդիպումից առաջ այսպիսի մարզումներն անկողնում հիասքանչ արդյունք կտան:

 

Միջոց № 5: Եթե գրգռվածությունը գագաթնակետին է հասել, մի փոքր է մնում օրգազմին հասնելու համար, օգնեք ձեզ շնչառության միջոցով: Շնչեք այնպես, կարծես թթվածինը չի բավականացնում: Շունչը պետք է ուժեղ լինի եւ ուղեկցվի գլուխն աջ կողմ թեքելով: Այդպիսի ինտենսիվ ու անհագ շնչառությունը հեռացող օրգազմի համար կարող է թակարդ դառնալ: