Ֆինն գիտնկաններն անցկացրել են խոշոր հետազոտություն, որի արդյունքում անսպասելի (միայն առաջին հայացքից) եզրակացության են եկել: Պարզվել է, որ առողջ սնունդը նվազեցնում է ծանր ընկճախտի զարգացման հավանականությունը:

 

«Մեր աշխատանքն ապացուցում է, որ առողջ սննդակարգի միջոցով կարելի է ոչ միայն պայքարել ընկճախտի դեմ, այլև կանխել դրա զարգացումը», – պատմում է հետազոտողների խմբի ղեկավար Անու Ռուուսունենն Արևելյան Ֆինլանդիայի համալրսարանից:

 

Ընկճախտի վիճակում գտնվող հիվանդները չափազանց հազվադեպ են մտածում սննդամթերքի օգտակարության մասին: Նրանք սնվում են ինչով պատահի, և, սովորաբար, թերի: Այնուամենայնիվ, մինչ այս պահը սննդակարգի և ընկճախտի միջև առկա անմիջական կապը հաստատված չէր:

 

Ֆինն գիտնականները այս բացը լրացրեցին: Պարզվեց, որ ընկճախտի զարգացման հավանականությունը ստույգ նվազում է, եթե հիվանդը փոխում է իր սննդակարգը` ներառելով միրգ, բանջարեղեն, հատապտուղներ, հացահատիկ, հավ, ձուկ, յուղազրկված պանիր և այլն: