Պլատոնն առաջինն էր, որ մարդկային մշակույթում ստեղծեց առաջին սիրո փիլիսոփայությունը, որը շատ մեծ քայլ էր մարդկային սիրո ձեռքբերման մեջ: Սերը Պլատոնի համար երկակի զգացմունք էր, որը միացնում է իր մեջ մարդու հակադիր կողմերը: Նրա մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին, հիասքանչը և ինչ որ բանի պակասի, բացթողնվածի լրացնելու ձգտումը:

 

Օտտո Վեյնինգերը գտնում էր, որ բավականին սխալ է այն կարծիքը, որ սեքսուալությունը և էռոտիկան, սեռական տարվածությունը և սերը իրենց հիմքերում համընկնում են, սակայն երկրորդը միայն բացատրում և ճշտում է առաջինի տեսակափոխությունները:Սրա մասին խոսել և իրենց կարծիքն են արտահայտել Կանտն ու Շոպենհաուերը: Կանտի կարծիքով սիրո մեջ այնքան քիչ էռոտիկա կա, որ նա նույնիսկ ճանապարհորդությունների կարիք չունի: Կանտի միակ սերը եղել է մետաֆիզիկան, իսկ ինչ վերաբերվում է Շոպենհաուերին նա միայն հասկանում էր զգացմունքային, սեռական սերը, այլ ոչ թե էռոտիկան: Կանտն ու Նիցշեն ասում են, որ մարդիկ ովքեր ունակ են ուժեղ տառապելու, ունակ են նաև ուժեղ կրքոտ սիրով սիրելու` ուժեղ էռոտիկային, իսկ նրանց ում ոչինչ չի հետաքրքրում, նրանք ընդունակ չեն սիրելու: Իրական կյանքում չկա սեր, որն անկախ լինի զգացմունքայնությունից: Ինչքան էլ մարդը բարձր կանգնած լինի նա միշտ մնում է նույն զգացմունքային էակը: Բայց նման շատ կարծիքներ որոշում ու ժխտում է այն տեսակետը, որ սերը ինքստինքյան անկախ և օտար է այն ամենից, ինչը տանում է սեռական գործողություններին' համարելով դա որպես սիրո ժխտում:

 

Շարունակությունը` այստեղ: