Արդեն մի քանի տարի է՝ լուսանկարիչ Վերոնիկ Վիալը նկարահանում է հայտնի կանանց վաղ առավոտյան: Առավոտն այն ժամանակահատվածն է, երբ կնոջը կարելի է տեսնել իր բնական ու իրական տեսքով՝ առանց դիմահարդարման, վարսահարդարման, տնային պայմաններում: Առավոտյան արթնացած հայտնի կանանց լուսանկարները ներկայացնում է ADME.ru-ն:

 

Առովոտյան կինը հնարավորություն ունի ներկայանալ առանց դիմակների և հերթական կանացի դերերի: ԼուսանկարչուհիՎերոնիկը միայնակ է գնում նկարահանման՝ առանց դիմահարդարների, ասիստենտների և լուսավորողների: Հայտնի կանայք, ինչպես և մյուսները, հորանջում են, ծխում, մեկը դեռ «քնած» է, ինչ-որ մեկն արդեն խաղում է երեխաների կամ կենդանիների հետ և առաջարկում է սուրճ վայելել:

 

Լուսանկարչուհին նշում է. «Երբ մարդիկ արթնանում են, ժամանակ չեն ունենում դիմակ հագնելու, նրանք դեռ կիսաքուն են լինում և երբեք չեն կեղծում, նրանք ներկայանում են այնպես, ինչպես կան»:

 

Լուսանկարները` այստեղ: