Ձեզ ենք ներկայացնում այն երգի տեսահոլովակը, որով Արամ Mp3-ն հանդես է գալու «Եվրատեսիլ» մջազգային մրցույթին` ներկայացնելով Հայաստանը: Երգը կոչվում է "Not alone": Երգի երաժշտության հեղինակը Mp3-ն է, խոսքերի հեղինակը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է: Տեսահոլովակի ռեժիսորն է  Գրիգոր Գասպարյանը։ Նշենք, որ տեսահոլովակի պրեմիերան կայացավ երեկ գիշերը` Հանրային հեռուստատեսության եթերում: