Կոլումբիացի երգչուհի Շակիրան վերջապես հարսի շոր է հագել: Հայտնի փոփ երգչուհին, ով միշտ իր քաղաքացիական ամուսին Ժերար Պիկեի հետ հարսանիքի վերաբերյալ հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս` ասելով, որ անձնագրում դրվող կնիքն իր համար ոչ մի նշանակություն չունի, ամեն դեպքում, կրեց հարսանեկան հագուստ: Սակայն, ի հիասթափություն իր երկրպագուների, նա այն հագել էր ոչ թե սեփական հարսանիքի, այլ «Empire» քնարական հիթի համար նկարահանվող նոր ռոմանտիկ տեսահոլովակի համար: Այդուհանդերձ, Շակիրան չհերքեց, որ հնարավոր է` շուտով հարս դառնա ոչ միայն նկարահանման հրապարակում, այլև` իրական կյանքում: 

 

Հիշեցնենք, որ նոր տեսահոլովակը տեղ կգտնի Շակիրայի նոր ստուդիական ձայնասկավառակում, որի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 25-ին:

 

Шакира фото

Шакира фото

Шакира фото

Шакира фото