Մարտի 8-ին ընդառաջ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին իր անկեղծ բարեմաղթանքն է հղում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռոման Բաբայանը. «Շնորհավորում եմ հայ կանանց, մայրերին և աղջիկներին՝ մաղթելով նրանց, առաջին հերթին, իմաստություն և խոհեմություն, որպեսզի կարողանան հստակ գիտակցել իրենց տեղն ու դերն ընտանիքում, հասարակության մեջ, մշտապես ունենան գեղեցկության ներքին զգացողություն: Դա իրենց կհաղորդի նաև բացառիկ արտաքին հմայք »: Դերասանը նաև նշում է, որ այդքան էլ չի կարևորում մարտի 8-ը և կցանկանար տարվա բոլոր օրերին կանանց տեսնել հոգեպես խաղաղ, գնահատված և սիրված. «Միայն տոն օրերին չէ, որ մեր կանայք պետք է զգան տղամարդու սերը, հոգատարությունն ու ջերմությունը. տարվա յուրաքանչյուր օր կնոջ համար պետք է սիրով և հոգատարությամբ լցված լինի»,- ասաց Ռոման Բաբայանը՝ հավելելով, որ ինքն առանձնահատուկ շնորհավորանք պատրաստելու է միայն իր մայրիկի համար, իսկ օրվա և ամսվա ընթացքում կշնորհավորի գեղեցիկ սեռի բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր կլինեն իր շրջապատում: