Life.panorama.am-ը գրում է.

 

Մադոննան և Շոն Պենը, ովքեր ժամանակին եղել են ամուսիններ, այժմ ոչ միայն թշնամիներ չեն, այլև շարունակում են շփվել. փոփ-դիվան անգամ հրավիրել էր նախկին ամուսնուն իր կողմից կազմակերպված երեկույթին, որը կապված էր Օսկար մրցանակաբաշխության հետ: Ենթադրվում է, որ երեկույթին Պենը ներկայացել է իր նոր սիրեցյալի՝ Շարլիզ Թերոնի հետ, ով դրանից քիչ առաջ փայլում էր մրցանակաբաշխության կարմիր գորգին:

Ականատեսների խոսքերով, սիրահարները այնքան երջանիկ էին երևում և այնքան բացահայտ էին ցույց տալիս իրենց զգացմունքները, որ քիչ էր մնում դառնային երեկոյի գլխավոր հերոսները: Հյուրերից մեկն ասել է.

- Բոլորը միայն նրանց մասին էին խոսում, անգամ Մադոննան դա նկատեց:

Բացի Թերոնից ու Պենից, մինչև առավոտ տևած երեկույթին ներկա են եղել նաև այլ աստղեր՝ Մայլի Սայրուսից մինչև Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի զույգը: Մադոննայի երեխաները, Ռոկկոն և Լուրդեսը, նույնպես ուրախանում էին հայտնի հյուրերի հետ միասին:

Շոն Պենը և Մադոննան ամուսնացած են եղել չորս տարի, նրանց բաժանվեցին 1989 թ., սակայն շարունակում են մնալ ընկերներ: Երգչուհին ոչ վաղ անցյալում մեկնեց նաև Հայիթի նախկին ամուսնու բարեգործական ծրագրերին աջակցելու համար: Իր հերթին էլ Պենը մասնակացել է նաև երգչուհու մի քանի համերգներին:

Պետք է նաև նշել, որ Մադոննայի մոտ ընկերուհու խոսքերով՝ Շոնը երգչուհու «միակ մեծ սերն էր»: