Առողջ և որակյալ սեռական հարաբերությունները կարող են հեքիաթի վերածել յուրաքանչյուր զույգի կյանքը, սակայն այսօր սակավ չեն դեպքերը, երբ զույգը երջանիկ չէ կնոջ կամ տղամարդու մոտ սեքսուալ խանգարումների պատճառով: Հայ ընտանիքներում սովորաբար յուրաքանչյուր խնդիր, որ վերաբերում է սեռական կյանքին, սեքսուալ առողջությանը, ներդաշնակ հարաբերություններին, կապվում է կնոջ հետ: Այս թյուր ըմբռնումը մշտապես հերքվել է սեքսոպաթոլոգների կողմից, որոնք միաբերան նշում են, որ զույգի սեռական կյանքի որակը հավասարաչափ կախված է թե տղամարդուց, թե կնոջից: Սեքսուալ դիսֆունկցիա կարող է ունենալ մեզնից յուրաքանչյուրը' անկախ տարիքից, սեռից, սոցիալական շերտից: Այս կարևոր խնդրի մասին LADYNEWS.am-ին պարզաբանումներ տվեց Երևան քաղաքի գլխավոր սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանը:Թոփչյան Կարեն Ալբերտի

Նախ՝ այն մասին, թե ինչ է սեռական դիսֆունկցիան. «Սեքսուալությունը ֆիզիկական, հուզական, հոգեբանական գործողությունների և ազդեցությունների ուղղվածություն է, որը հետապնդում է ստանալ սեռական հաճույք և բնորոշվում է նաև հաճույք ստանալու հաճախականության մղումով: Մարդու սեռական ֆունկցիան բաժանում ենք 2 մասի' ռեկրեատիվ' սեռական հաճույքի ապահովումը, և պրոկրեատիվ' սերնդի շարունակման ֆունկցիաները: Եթե խոսենք ռեկրեատիվ դիսֆունկցիայի մասին, պետք է նշել, որ տղամարդու և կնոջ սեքսուալ խանգարումներն այլ են, դրանք շաղկապված են բոլորովին տարբեր խնդիրների հետ»:

 

Շարունակությունը` այստեղ: