Tert.am-ը գրում է.

 

Սպիտակուցով հարուստ սնման ռացիոնը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ակտիվ ծխելը, հայտնում է The Independent-ը' վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:

Ըստ այդմ' սպիտակուցով հարուստ սնունդ օգտագործող միջին տարիքի մարդկանց մոտ 4 անգամ ավելի մեծ է քաղցկեղից մահանալու վտանգը: Ռիսկը գրեթե նույնն է, ինչ օրական 20 հատ ծխախոտ ծխելու դեպքում:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ նման ռիսկեր կան հատկապես կենդանական ծագման սննդի դեպքում:

Գիտնականներն ուսումնասիրել են 50-ն անց 6.000 մարդու տվյալներ:

Սպիտակուցն ազդում է աճի հորմոնի արտադրության վրա: Հասուն օրգանիզմում այդ հորմոնն անհրաժեշտ է նյութափոխանակության համար, սակայն դրանից բացի ազդում է նաև քաղցկեղի ուռուցքների աճի վրա:

65-ն անց մարդկանց օրգանիզմին սա, սակայն, չի վերաբերում, և սպիտակուցով հարուստ սնունդը նրանց օգտակար է: