Esem.am-ը գրում է.

 

 

ESem.am-ը տեղեկացրել է, որ դերասան Սամվել Թոփալյանն ու կինը` Սոնան, սպասում են իրենց առաջնեկին: Նախորդ տարվա մարտի 3-ին ամուսնացած զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել այսօր` մարտի 4-ին` ժամը 11-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում:

 


Սամվելն ու Սոնան արու զավակ են ունեցել: Ինչպես նախապես տեղեկացրել էր դերասանը, եթե տղա ունենան, նրան կտան իր հոր անունը` Արմեն:

Սամվելի փոխանցմամբ` հասցրել է մի քանի վայրկյանով տեսնել փոքրիկին: Դերասանը դժվարացավ նշել` բալիկն ում է նման և ավելացրեց, որ կինն ու տղան իրենց լավ են զգում:

 

 

ESem.am-ը շնորհավորում է զույգին, փոքրիկ Արմենին մաղթում անհոգ մանկություն: