Esem.am-ը գրում է.

 

Կիրակին տոնական էր երգչուհի Անուշիկ Ալավերդյանի համար. նա նշում էր ծննդյան 26 ամյակը: Տարեդարձի կապակցությամբ առաջինը նրան շնորհավորել են ընտանիքի անդամները, ինչին հաջորդել է սիրելիի` Կարեն Մամիկոնյանի անակնկալը:

 

 

«Քանի որ գիշերը տանն էի, ուղիղ տասներկուսին առաջինը ծնողներս շնորհավորեցին, որից հետո մեր տուն եկան Կարենն ու փեսաս`Հայկը, նրանք ինձ համար հաճելի անակնկալ էին պատրաստել. ներս մտան տորթով ու ծաղիկներով:) Գիշերը միասին նշեցինք ծնունդս, իսկ առավոտյան եղբորս` Հովակի, նրա կնոջ ու Էլենչոյիս կողմից նվեր տորթ ստացա Միացյալ Նահանգներից»,- ասաց երգչուհին, ով տարեդարձի երեկույթն ընկերների հետ անցկացրել է երևանյան ակումբներից մեկում, որտեղ էլ իր բենդի հետ հանդես է եկել փոքրիկ համերգով:

 

 

 

«Հիանալի երեկո եմ ունեցել, շատ լավ անցավ: Ընկերներիցս շատերն էին ներկա, միասին երգեցինք, պարեցինք ու զվարճացանք: Նրանք օրս վերածեցին իսկական տոնի, ինչի համար բոլորից շատ շնորհակալ եմ: Նրանցից շատերի ներկայությունն ինձ համար իրոք մեծ անակնկալ էր»,- նշեց Անուշիկը:

ESem.am-ը շնորհավորում է երգչուհուն և նորանոր հաջողություններ մաղթում: