«Դոլբի» կինոթատրոնի բեմից վերջին անգամ հնչեց ցանկացած դերասանի կամ ռեժիսորի համար ամենացանկալի արտահայտությունը. «...և «Օսկարը» ստանում է...»: 86 արարողություն, որոնք լի էին անակնկալներով: Մինչև վերջին պահը բուքմեյքերական գրասենյակները պայթեցնում էին դրույքներով, սակայն ընդհուպ մինչև մրցանակակիրների անունները հայտարարելը հաղթողների անունները կանխագուշակելն առանց բյուրեղյա գնդի անհնար էր: Քիչ էր մնում առաջին անգամ պատմության մեջ չլիներ ակնհայտ ֆավորիտ կամ լիդեր: Այդ իսկ պատճառով երեկոն լի էր լարվածությամբ: Այս մասին տեղեկանում ենք Heat.ru կայքից:

 Հայտնի են “Օսկար 2014”-ի հաղթողները

 Ստորև ներկայացնում ենք հաղթողների ցուցակը.

 Լավագույն ֆիլմ` «Ստրկության 12 տարի»,

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվ ՄաքՔուինի “Ստրկության 12 տարին”

Լավագույն դերասան` Մեթյու Մքքոննահի, «Գնորդների դալլասյան ակումբը»,

Լավագույն դերասանուհի` Քեյթ Բլանշետ, «Հասմիկը»,

Երկրորդ պլանի լավագույն դերասան` Ջարեդ Լետո, «Գնորդների դալլասյան ակումբը»,

Jared Leto

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` Լուպիտա Նիոնգո, «Ստրկության 12 տարի»,

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհին Լյուպիտա Նիոնգոն

Լավագույն ռեժիսոր` Ալֆոնսո Կուարոն, «Գրավիտացիա»,

Լավագույն օրիգինալ սցենար` Սփայք Ջոնս, «Նա»,

Լավագույն ադապտացված սցենար` Ջոն Ռիդլի, «Ստրկության 12 տարի»,

Օտարալեզու լավագույն ֆիլմ`  «Մեծ գեղեցկություն»(Իտալիա), ռեժիսոր` Պաոլո Սորրենտինո,

Լավագույն խաղարկային ֆիլմ` «Սառը սիրտը»,

Լավագույն փաստավավերագրական ֆիլմ` «Աստղ դառնալուց 20 ֆուտ հեռավորության վրա»,

Լավագույն տեսողական էֆեկտներ` «Գրավիտացիա»,

Լավագույն օպերատորական աշխատանք` Էմանուել Լյուբեցկի  «Գրավիտացիա»,

Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ` «Գնորդների դալլասյան ակումբ»,

Լավագույն երաժշտություն` Սթիվեն Փրայս,  «Գրավիտացիա»,

Կոստյումների լավագույն դիզայն` «Մեծն Գեթսբին»

Լավագույն նկարիչ-բեմադրիչ` «Մեծն Գեթսբին»,

Լավագույն ձայն` «Գրավիտացիա»,

Ձայնի լավագույն մոնտաժ` «Գրավիտացիա»,

Լավագույն մոնտաժ` «Գրավիտացիա»,

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ` «Հելիում», Անդերս Ուոլթեր և Քիմ Մագնուսսոն,

Լավագույն կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմ` «Լեդին համար 6-ում», Մալքոլմ Քլարք,

Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Պարոն Իլյումինատոր», Լորեն Ուիթց և Ալեքսանդր Էսպիրագես,

Լավագույն երգ` "Let it Go", «Սառը սիրտ»: