Ladynews.am-ը գրում է.

 

Շոտլանդիայի Էդինբուրգյան համալսարանի գիտնականների՝ շուրջ 800 հազար տղամարդկանց ու կանանց շրջանում կատարած հարցումները ցույց են տվել, որ կանանց մոտ 40 տոկոսը երազում է նախկին զուգընկերոջ, ամուսնու կամ սիրեկանի գրկում անցկացնել ևս մեկ գիշեր: Սրա պատճառը սեռական բավարավածությունն է: Հարցված կանայք, որպես կանոն, իրենց բավարարվածությունն ավելի բարձր են գնահատել նախկին ընկերներից որևէ մեկի հետ եղած ժամանակ, համեմատած ներկա հարաբերությունների հետ: Սա հետևանքն է այն բանի, որ կանայք կյանքի ընկեր ընտրելիս կողմնորոշվում են ոչ թե ըստ սեքսի որակի, այլ ըստ զուգընկերոջ այլ հատկանիշների, որի արդյունքում էլ հաճախ ընտրությունը կանգնում է ոչ ամենալավ սիրեկանի վրա:

Գիտնականները մի քանի հետաքրքիր փաստեր են իմացել նաև տղամարդկանց կյանքից: Պարզվում է' տղամարդկանց 85 տոկոսը երազում է այլ կնոջ մասին: Ընդ որում' դավաճանելու ցանկությունը տղամարդու մեջ առաջանում է ամուսնությունից 2-3 տարի անց ու սկսում է աճել երկրաչափական պրոգեսիայով: Իհարկե, մի բան է երազելը, մեկ այլ բան' կատարելը: Հարցումները ցույց են տվել, որ «երազողների» միայն 16 տոկոսն է պատրաստ ռեալ դավաճանության: