Ոմանց հանար կարող է անկնկալ լինել, բայց շատերը, անգամ նշանավոր մարդիկ, հաճախ չեն ունենում այնպիսի բուռն սեքս, ինչպես ցուցադրվում է ֆիլմերում: Ըստ մասնագետների' իրական կյանքում գոյություն չունի սեքսուալ ակտիվությունը չափելու կատարյալ եղանակ: Սակայն այդ հարցում խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ մարդ զգում է, որ գլուխ չի հանում իր անձնական կյանքից: Նրանց համար, ում անհանգստացնում է իրենց սեքսուալ կյանքի պասիվությունը, կան մի քանի խորհուրդներ, որոնք կարողեն օգնել:

1. Քնել անհրաժեշտ չափով
Խորը քունը և սեքսը կարող են թվալ միմյանց հակասող բաներ, սակայն մասնագետները պնդում են, որ ոչ բավարար քանակությամբ քունը սեռական ակտիվության առաջին թշնամին է: Շատ կարևոր է հանգստացած զգալը, և հանուն դրա արժե փոխել գրաֆիկը և չգնալ որոշ ժամանցային միջոցառումների:

2. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Լավ մարզավիճակը բարձրացնում է դոֆամին հորմոնի քանակությունը արյան մեջ, որն էլ դոմինոյի ազդեցության միջոցով կարող է բարձրացնել լիբիդոյի ակտիվության համար պատասխանատու տեստոստերոնի մակարդակը: Այն կօգնի անձնական հարաբերությունների կրակի բորբոքմանը. ընդհանուր առմամբ ֆիզիկական աշխատանքը օգտակար է օրգանիզմի համար: Սեքսուալ առողջության բնագավառում աշխատող մասնագետները նշում են, որ մարզասրահ հաճախող կինն իրեն ավելի սեքսուլ է զգում և ինքնավստահ:

3. Յոգայով զբաղվելը
Սեքսուալ յոգայով զբաղվելը կօգնի ձեզ բարելավել անձնական կյանքը: Դաոսիսկյան և թանթարական սիրախաղի մեթդներն ուղղված են կենսական ուժի ամրապնդմանը:

4. Կատարել գնումներ
Հոգեբանները կանանց խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ իրենց վրա շատ փող և ժամանակ ծախսել' պարզելու համար, թե ինչն է գրգռում կնոջը: Հնարավոր է դա մետաքսյա կամ ատլասե գիշերանոցն է, կամ ժանյակազարդ ներքնազգեստը: Բացի այդ' շատ կանանց համար խանութներով շրջելը օգնում է դուրս գալ սթրեսից: Արտաքին տեսքի նկատմամբ վստահությունը՝ ցանկացած կնոջ անդիմադրելի ցանկությունն է:

 

Շարունակությունը` այստեղ: