Վերջերս մայրացած Քիմ Քարդաշյանը չի շտապում կրկին կրկնել անցնել այդ փորձության միջով: Այս մասին տեղեկանում ենք Heat.ru կայքից:

Վերջին հարցազրույցներից մեկում ռեփեր Քանյե Ուեսթի սիրեցյալը խոստովանել է, որ իրենց ընտանիքում այլևս չեն պլանավորվում երեխաներ: Այդուհանդերձ, Քիմը նշել է, որ շատ է սիրում իր դստերը` 8 ամսեկան Նորթին և հայտարարել, որ հենց նրա վրա էլ կանգ կառնի. "Ես պաշտում եմ Նորթին և գիտեմ, որ հոգու խորքում ցանկանում եմ շատ երեխաներ ունենալ: Բայց ես չեմ ցանկանում անցնել իմ մոր ընտրած ուղին: Ամենայն հավանականությամբ` Նորթը կլինի մեր միակ երեխան",-ասել է ամերիկյան բարձրաշխարհիկ երեկույթների հայազգի աստղը: