Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները մշակել են քաղցկեղային հիվանդությունների էքսպրես-թեստավորման հասարակ և մատչելի մեթոդ: Քաղցկեղի ախտորոշումը, հղիության թեստի նման, իրականացվում է մեզի նմուշի և թղթե թեստի օգնությամբ, իսկ արդյունքը պատրաստ է լինում արդեն մի քանի րոպեից: Աշխատանքը ներկայացվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

 

2012թ.-ին Սանգիտա Բհաթիայի ղեկավարած խումբը ներկայացրել էր ոչ վարակիչ հիվանդությունների ախոտորշման կոնցեպցիա' սինթետիկ բիոմարկերների օգնությամբ, որոնք հզորացնում են պրոթեազների ազդակները, այս ֆերմենտները քայքայում են սպիտակուցների ամինաթթուների միջև կապերը: Մասնավորապես, խոսքը գնում է քաղցկեղային մատրիքսային մետաղապրոթեինազների (ՄՄՊ) մասին, որոնք ապահովում են արտաբբջային մատրիքսի քայքայումը և քաղցկեղային բջիջների միգրացիան:

 

Բհաթիան և նրա գործընկերները ստեղծեցին նանոմասնիկներ, որոնք պատված են սպեցիֆիկ պեպտիդային միջավայրով, որոնց հետ կապնվում են քաղցկեղային ՄՄՊ-ները: Հայտնվելով օրգանիզմում՝ նման նանոմասնիկները պասիվ կերպով հավաքվում են քաղցկեղային բջիջների կուտակման վայրերում, որտեղ քաղցկեղային ՄՄՊ-ները քայքայում են դրանց մակերեսային պեպտիդները: Այդ քայքայման նյութերը կուտակվում են երիկամներում և դուրս են բերվում մեզի հետ: Դրանք կարելի է հայտնաբերել մաս-սպեկտրոմետրի օգնությամբ, սակայն գիտնականները ավելի են հեշտացրել այդ պրոցեսը, մասնիկները այնպես փոխելով, որպեսզի դրանք հնարավոր լինի հայտնաբերել ակնադիտական եղանակով' "սենդվիչ" մեթոդի օգնությամբ, որը կիրառվում է զանազան վարակների իմունաֆերմենտային ախտորոշման թեստ-համակարգերում, ինչպես նաև հղիության թղթե թեստերում:

 

Նիտրոցելյուլոզայից պատրաստված թեստ-շերտերի մակերեսին գտնվում են քաղցկեղային պրոթեզներով քայքայման նյութերի' նանոմասնիկները պատող պեպտիդների հակամարմիններ: Շերտը հակագենը պարունակող մեզի մեջ ընկղմելուց հետո, այդ հակագենը միանում է հակամարմնի հետ, իսկ այնուհետև, հեղուկը թղթի մեջ ներծծվելուց հետո, հասնում մի քանի անտեսանելի թեստային գծերի, որոնք պարունակում են պեպտիդների հետ կապված զանազան նշյալ ֆերմենտների սպեցիֆիկ հակամարմիններ: Եթե գծերից մեկը տեսանելի է դառնում, դա նշանակում է, որ որոնվող պեպտիդը առկա է մեզում: Հեղինակները նշում են, որ այս տեխնոլոգիան կարող է փոփոխության ենթարկվել տարբեր տեսակի պեպտիդներ բացահայտելու նպատակով, որոնք բնորոշ են տարբեր տեսակի հիվանդություններին կամ հիվանդության տարբեր փուլերին:

 

Եղանակը հաջողությամբ փորձարկվել էր մկան մոդելի վրա, սինթետիկ բիոմարկերների օգնությամբ, որոնք ադապտացված էին կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման համար: Բացի դրանից, նման տեխնոլոգիայի օգնությամբ հեղինակներին հաջողվել է ախտորոշել արյունատար անոթների խցանումը, ինչը խոսում է այն մասին, որ այս եղանակը, որը չի պահանջում թանկարժեք սարքավորւմներ և կրթված աշխատակազմ, այլ միայն մեզի նմուշի առկայություն և թղթյա թեստ-շերտեր, կարող է կիրառվել նաև սիրտ-անոթային հիվանդությունների էքսպրես-ախտորոշման համար:

Ինչպես կարծում է Բհաթիան, առաջադրված եղանակը մեծ ապագա ունի զարգացող երկրներում: