Ավստրիացի հայտնի ավագ խոհարար Վոլֆգանգ Պակը 20-րդ անգամ կհյուրասիրի «Օսկար» կինեմատոգրաֆիական մրցանակի հանձնման 86-րդ արարողության աստղային հյուրերին: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի մամուլի ծառայությունում:

Պարգեւները բաժանելուց անմիջապես հետո հաղթողները, անվանակարգորդները եւ ստեղծագործական կոլեկտիվները կգնան ամենամյա Պարահանդեսի: Այս տարի հյուրերին կրկին կմատուցեն ավանդական շոկոլադե «Օսկարներ»՝ իսկական ոսկեփոշիով:

1,5 հազար հյուրերի համար նախատեսված ճաշկերույթը ներառում Է 50 կերակրատեսակ: Ճաշկերույթի «մեխը» կդառնա տորթը, որը թխված կլինի «Օսկար» արձանիկի ձեւով եւ զարդարված նաեւ 20 փոքրիկ ոսկե ասպետներով: Իսկ ընդամենն աղանդերների զարդարման համար կօգտագործվի 3 կիլոգրամ ոսկեփոշի:

«Օսկար» կինեմատոգրաֆիական մրցանակի հանձնման 86-րդ արարողությունը կկայանա մարտի 2-ին Hollywood & Highland ժամանցային կենտրոնի Dolby թատրոնում: Երեկոյի տանտիրուհին կլինի դերասանուհի Էլեն Դեջեներսը, շուն վարելուն կօգնեն Անջելինա Ջոլին, Շառլիզ Թերոնը, Քեւին Սփեյսին, Չենինգ Թաթումը, Ջոն Թրավոլտան, Ջիմ Քերին, Բրեդլի Քուպերկը, Չենիել Դեյ Լյուիսը, Ռոբերտ Դե Նիրոն, Հարիսոն Ֆորդը, Վուփի Գոլդբերգը, Ջենիֆեր Լոուրենսը, Ուիլ Սմիթը, Քերի Վաշինգտոնը, Էմմա Ուոթսոնը եւ ուրիշներ: