Դերասան Դավիթ Թադևոսյանը, ով Երևանի գրեթե բոլոր թատրոններում ունեցել է ներկայացումներ` «Իմ սիրելի թխահերը», «Կայսր»,  «Մեռնիլը որքան դժվար է», «Անավարտ դիմանկար», «Վերջ վերջապես» և այլն, վերջին շրջանում բեմերին չի երևում, փոխարենը` նրան տեսնում ենք էկրաններին: Այժմ նա նկարահանվում է «Հարազատ թշնամի» սերիալում, իսկ թատրոնում չի խաղում:Life.panorama.am-ը զրուցել է դերասանի հետ` պարզելու` արդյոք նրան թատրոնում կտեսնե՞նք, թե՞ ոչ, ինչպես նաև անդրադարձել է հայկական սերիալին և  ֆիլմին:

-Նշել եքոր թատրոնում խաղալու ժամանակ չի մնումքանի որ սերիալը խլում է ձեր ողջժամանակըձեզ թատրոնում էլ չե՞նք տեսնիկամ `ո՞ր դեպքում կտեսնենք:

-Իհարկե,կտեսնեք. ես չեմ պատրաստվում հրաժարվել թատրոնից: Այն իմ օդն է, որը  չեմ կարող երկար չշնչել: Մարտից ես «Սիրահարված տաքսիստը»  ներկայացումով կվերադառնամ Սունդուկյան թատրոնի բեմ, հանդես կգամ նաև Գյումրիում:

-Այսօր հայկական սերիալների թիվ մեկ խնդիրը ո՞րն է: Ըստ ձեզ, հայկական սերիալի դպրոցըկայացե՞լ է:

-Խնդիրն այն է, որ սերիալն ամեն օր հետաքրքրի և հանդիսատեսին երկար պահի էկրանի մոտ, գնա ժամանակի հետ և տա այսօրվա կերպարը: Սերիալը ժամանց է, որն իր մեջ կրում է թե´ լավը, թե´ վատը: Իսկ սերիալի դպրոցն իր կայացման ճանապարհին,  կարելի է ասել, բավական լուրջ առաջընթաց է գրանցել:

-Ձեր վերջին կերպարը «Հարազատ թշնամի» սերիալում բուռն քննարկումների առիթ է տվել.որոշ մարդիկ ասում են `այս տղան ինչո՞ւ է անընդհատ գոռում և «մուննաթ գալիս»:

-Այդ տղան մի կերպար է, որին ես և սցենարիստը տվել ենք տվյալ դրսևորումներով բնավորությունը, իսկ ռեպլիկները պետք է լինեն, ու դա լավ է:

-Հայկական սերիալներում կարծես արդեն սկսել են պատահական մարդիկ քիչ նկարահանվել,սա ինչո՞վ է պայմանավորված:

-Երևի հասկացել են, որ դերասանն է պահում սերիալը:

 

Շարունակությունը` այստեղ: