Երիտասարդ երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ով վերջերս հանրությանը մատուցում է երգեր` ժամանակակից գործիքավորմամբ, պատրաստվում է առաջիկայում 1 ամսով մեկնել Եվրոպա` մասնակցելու կանանց միամսյակին նվիրված համերգների: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` երգիչը:

«Մեկ ամսով մի քանի աստղերի` Լիլիթ Հովհաննիսյանի, Միհրան Ծառուկյանի և Արամեի հետ մեկնելու ենք Եվրոպայի ամենատարբեր երկրներ` Հոլանդիա, Անգլիա, Բելգիա և այլն, կազմակերպիչը «Positive production»-ն է»,-նշեց նա:

Գուրգեն Դաբաղյանը նաև տեղեկացրեց, որ շուտով թողարկելու է նաև DVD, որում ներառված կլինեն իր կենդանի մենահամերգը, որոշ տեսահոլովակներ և ևս մեկ հոլովակ, որում երգիչը ելույթ է ունենում Մասիսի գագաթից:

 

Շարունակությունը՝ այստեղ: