Life.panorama.am-ը գրում է.

 

Դարչինը մեծ հնարավորություն ունի կարգավորել օրգանիզմում ճարպերի և ածխաջրածինների քանակությունը: Այս առումով կեֆիրի և դարչինի զուգակցումը իսկական դեղամիջոց կարող է լինել ավելորդ քաշի դեմ պայքարի գործում:

Դարչինը էլ ավելի օգտակար է դարձնում կեֆիրի մեջ պարունակվող բաղադրատարրերի արդյունավետությունը՝ նպաստելով սամոքսա-աղիքային տրակտի հիվանդությունների նվազեցմանը, իսկ մյուս կողմից էլ այն հիանալի մեթոդ է տևական ժամանակ քաղցի զգացողությունից ազատվելու համար:

Կեֆիրի և դարչինի համակցությամբ կոկտեյլի պատրաստման եղանակը ևս շատ հեշտ է: Բավական է մեկ բաժակ անյուղ կեֆիրի մեջ լցնել մեկ գդալ դարչին, սպասել մոտ 20 րոպե և այն արդեն պատրաստ է: Ըստ ճաշակի խորհուրդ է տրվում ավելացնել նաև շատ քիչ քանակությամբ կարմիր պղպեղ:

Իսկ որպեսզի ավելի հեշտ ստացվի նիհարելու գործընթացը, մասնագետները խորհուրդ են տալիս այս կոկտեյլը օգտագործել երեկոյան ժամերին՝ որպես ընթրիք: