Aysor.am-ը գրում է.

 

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն անկեղծել է հարցազրույցի ժամանակ և խոստովանել, որ մինչ հիմա սիրում է իր նախկին ամուսնուն՝ երգիչ Մարկ Էնթոնիին:

Նշենք, որ երգչուհին Մարկ Էնթոնիից բաժանվել է 2011-ին՝ 7 տարվա ամուսնությունից հետո, նրանք ունեն երկվորյակ երեխաներ:

Ամուսնալուծությունից անմիջապես հետո Լոպեսը սիրավեպ է սկսել պարուսույց և պարող Կասպեր Սմարթի հետ, ով երգչուհուց փոքր է 18 տարի։

Խոսելով Կասպեր Սմարթի հետ ամուսնանալու մասին' Լոպեսն խոստովանել է նաև, որ տանել չի կարողանում միայնությունը. «Ես չեմ կարող մենակ մնալ ու վերջ, չեմ էլ ամաչում խոստովանել դա։ Վերջիվերջո, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, ինչո՞ւ ձևանալ։ Ամուսնության վերաբերյալ դեռ չգիտեմ։ Դեռ չեմ որոշել, եթե անկեղծ լինեմ։ Մի բան գիտեմ՝ ցանկանում եմ ծերանալ այնպիսի մարդու կողքին, ով կլինի ինձ համար հուսալի և հավատարիմ զուգընկեր, ընկեր և սիրեկան։ Անկախ ամեն ինչից' ես հավատում եմ ամուսնությանը»։

Ինչ վերաբերում է երիտասարդ ընկերոջ և իր երեխաների միջև հարաբերություններին, ապա Լոպեսը ասել է, որ նրանք շատ լավ հարաբերությունների մեջ են. «Սմարթը հիանալի կատարում է հոր դերը։ Մենք յուրահատուկ ընտանիք ենք։ Իմ երեխաներն ունեն 2 եղբայր և մեկ քույրիկ, նրանք բոլորը տարբեր մայրերից են, սակայն հայրն ընդհանուր է՝ իմ նախկին ամուսին Մարկը։ Եվ մենք բոլորս շփվում ենք»: