Ladynews.am-ի «Քո հարցը» հարցազրույցների շարքի հյուրն է երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

Անի- Հասմի´կ ջան, Ձեզ շատ եմ սիրում, շատ ուրախեմ, որ վերջապես գտաք Ձեր երկրորդ կեսին: Ե՞րբ ենք Ձեզ տեսնելու հարսի զգեստով:

-Շնորհակալ եմ սրտացավության համար, չեմ սիրում շատ խոսել իմ անձնական կյանքից. կարծում եմ՝ դա մարդու այն դաշտն է, որտեղ շատերը չպետք է կարողանան ներխուժել: Չեմ սիրում պլանավորել. կյանքն ու ճակատագիրը կորոշեն՝ ինչ է լինելու հետո: Երբեմն մենք շատ-շատ բաներում համոզված ենք լինում, բայց չի ստացվում, իսկ երբեմն էլ չենք սպասում, բայց ստացվում է: Խոստանում եմ՝ հենց հարսանեկան զգեստի պահը հասունանա, բոլորն էլ կիմանան:

Շողիկ Գալստյան -Իսկ Ձեր կյանքում ամենաանսպասելի ու միևնույն ժամանակ հաճելի իրադարձությունը ո՞րն է եղել:

-Իմ կյաքում այդպիսի պահեր շատ են եղել, բայց ամենաանսպասելին, հեքիաթայինն ու անհնարին թվացողը կատարվել է 2013թ-ին, երբ ես հանդիպեցի իմ ընտրյալին: Կարծում եմ՝ դա ճակատագիր էր. Իրարից այդքան հեռու գտնվող մարդիկ, որոնց հանդիպումն ուղղակի անհնարին էր թվում, հանդիպում են շատ պատահական ու անսպասելի:

600x580

Շողիկ Գալստյան -Ինչո՞ւ հեքիաթային և անհնարին թվացող:

-Ինչքան էլ կողքից ինձ ասել են՝ չեն հավատում սիրուն, չեն հավատում հեքիաթային զգացմունքներին, միևնույնն է՝ ես հավատացել եմ, ասել եմ՝ դուք մի հավատացեք, բայց ինձ չեք կարող արգելել հավատալ: Կարող եմ Ձեզ պատմել ամենահետաքրքիրը՝ ինչ Հասմիկ Կարապետյան երգչուհին եղել է, նկարս փակցված է եղել Շանթի սենյակի պատին, իսկ ժամանակի ընթացքում արդեն նրա մոտ ցանկություն է առաջացել ինձ ճանաչելու նաև որպես մարդ: Հիմա արժանացել եմ այն երջանկությանը, որի մասին միշտ երազել եմ:

Մերի -Որո՞նք են Ձեր սիրելի մուլտֆիլմերը, գրքերն ու հեղինակները:

-Մուլտֆիլմերից միշտ առանձնացրել եմ «Մոխրոտիկը», իսկ գրքերից ասեմ՝ հիմա ավելի կենտրոնացած եմ հոգեբանական գրականաության վրա. այդտեղ իմ հանգստությունն եմ գտնում:

 

Շարունակությունը՝ այստեղ: