Թեև Հայաստանում պրոդյուսերական դպրոցները բոլորովին վերջերս լայն տարածում են ստացել, սակայն կան մարդիկ, ովքեր առանց այդ դպրոցներում ուսանելու՝ կազմակերպչական ձիրքի ու մարդկանց հետ ճիշտ շփման շնորհիվ, վաղուց հմտացած  պրոդյուսերներ են… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը տնտեսագետի մտածելակերպով հաղորդավար-պրոդյուսեր Արևիկ Ուդումյանն է, ով էկրանների թե՛ այս, թե՛ այն կողմում ունի մի կարևոր ընդհանրական գիծ՝ շփվող է ու շողարձակող…

-Արևիկհիմա Ձեր ընդհանուր գործունեությունը ինչո՞ւմ է կայանում:

-Այժմ հիմնական գործունեությունս հեռուստատեսության ոլորտում է: Հանրային հեռուստաընկերությունում «Մեր մեջ ասած»  նախագիծն ենք իրականացնում, որի և՛ վարողներից եմ, և՛ պրոդյուսերը: Բավականին ծավալուն աշխատանք է: Ամբողջ ուշադրությունս և ժամանակս այս նախագծի վրա եմ ծախսում:

-Կարծեք թե պրոդյուսերական աշխատանքը ձեզ մոտ շատ լավ է ստացվումմիշտ ձեզ վրադրվում են նման պարտականություններ… Դա ինչի՞ց է՝ կազմակերպչական լավ ջի՞ղ ունեք,թե հատուկ դասընթացներ եք անցել

-Նախ, շատ շնորհակալ եմ նման կարծիքի համար… Կարծում եմ, պետք է այն մարդկանց հարցնել, ովքեր ցանկանում են ինձ տեսնել նաև պրոդյուսերի դերում, վստահում են այդ աշխատանքը… Երևի իրենք ավելի ճիշտ կբնորոշեն: Ես ճիշտ պատասխանը չեմ կարող տալ…

Մեր մեջ ասած»-ը նորությո՞ւն է հեռուստադիտողի համարթե ունի նախադեպ:

-Հաղորդման վրա աշխատել սկսել են ամռանից: Այս ֆորմատը ոչ միայն հայկական հեռուստաընկերություններում, այլ առհասարակ՝ նախադեպը չունեցող է… Սրանք ամպագորգոռ բառեր չեն, պարզապես ֆորմատը ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության կողմից… Մենք 4 հաղորդավարներ ենք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տաղավարը, թեմատիկ ուղղվածությունը, հյուրերը…Եթե նմանատիպ հաղորդման նախադեպը լիներ, միգուցե ավելի հեշտ լիներ, քանի որ օրինակը ունենալով՝ կիմանայինք, ինչը պետք է պակասեցնել, ինչը՝ ավելացնել, ինչն է սխալ կամ ճիշտ… Քանի որ սա նորություն է, բնականաբար ավելի բարդ է, պետք է ամեն ինչ փորձարկել՝ հասկանալու համար՝ որն է լավագույն տարբերակը…

 

Շարունակությունը` այստեղ: