2013 թվականի ընթացքում Սինգապուր այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 15,5 միլիոնի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 7,2 տոկոսով: Այդ մասին հայտնում է Straits Times թերթը:

Սակայն Սինգապուրի տուրիստական բյուրոյի նախնական գնահատումների համաձայն՝ «Առյուծի քաղաքում» արտասահմանյան հյուրերի ծախսերը, որոնք 2013 թվականին կազմել են 23,5 մլրդ դոլար, աճել են նվազագույն չափով՝ ընդամենը 400 մլն դոլարով, ինչը ամենացածր ցուցանիշն է 2009 թվականից ի վեր:

Սինգապուր կղզի-պետությունը գտնվում է մոլորակի ծովային և օդային ուղիների գլխավոր խաչմերուկներից մեկում: 2012 թվականի արդյունքներով՝ նրա «Չանգի» միջազգային օդանավակայանից օգտված մարդկանց թվաքանակը օդային այդ հանգրվանի գոյության ավելի քան երեք տասնյակի ընթացքում առաջին անգամ հասել է 51,2 միլիոնի՝ 2011 թվականի համեմատությամբ ավելանալով 10 տոկոսով:

 

Լուսանկարները՝ այստեղ: