Tert.am-ը գրում է.

 

Դուբայի դիզայներները հանդես են եկել աշխարհի ամենաբարձր շենքը՝ «Բուրջ Խալիֆա» աշտարակը, լուսարձակող շերտով պատելու առաջարկով:

 

Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ դիզայներների նպատակը կառույցին գեղագիտական տեսք հաղորդելն է: Էկզո-Բուրջ կոչվող նախագիծը Դուբայում գործող Op-En ծրագրավորողների խմբի նախաձեռնությունն է:

 

Ըստ նախագծի՝ աշտարակը շրջապատվելու է շատ թեթև, թափանցիկ հյուսվածքով, որը կանդրադարձնի գրեթե 830 մետր բարձրություն ունեցող կառույցի պատերին ընկնող արևի լույսը: