Ամերիկացի և նորվեգացի գիտնականների համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում սուրճի օգտագործումը ավելացնում է երեխայի մոտ ″նապաստակի շրթունքով″ կամ ″գայլի երախով″ ծնվելու հավանականությունը:

 

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այն կանանց մոտ, ովքեր հղիության առաջին եռամսյակի ընթացքում օրական երեք բաժակ սուրճ են խմել, երեխաների նմանօրինակ խանգարումներով ծնվելու հավանականությունը 1.39 անգամ մեծացել է, քան սուրճ չօգտագործող կանանց մոտ: Նմաօրինակ խանգարումներով երեխաների ծնունդը այն կանանց մոտ, ովքեր գերազանցում են երեք բաժակը առաջին եռամսյակի ընթացքում, այդ հավանականությունը մեծանում է 1.59 անգամ:

 

Բժիշկ Վիլկոկսի խոսքերով ″նապաստանկի շրթունքով″ կամ ″գայլի երախով″ ծնվելու հավանականության աճը կոֆեինից կախված չէ, քանի որ այն կանանց մոտ, ովքեր հղիության ընթացքում օգտագործել են թեյ, այն սովորականից ավելի ցածր է: Հետազոտողները գտնում են, որ իրենց նշած կախվածության պատճառը կարող է հանդիսանալ մայրերի վարած կյանքը, քանզի այն կանայք, ովքեր հղիության ընթացքում սուրճ շատ են խմում, նաև ծխում են: Տարբերվում է նաև ծխողների և չծխողների սննդակարգը:

 

Նման արատներով ծնվող երեխաների հավանականությունը մեծ չէ. 600-800 ծնված առողջ երեխաներից միայն մեկն է ծնվում այդպիսի խանգարումներով: Բժիշկը նաև ավելացրել է, որ երեխա ցանկացող կանայք, ինչպես նաև հղիները պետք է ուշադրություն դարձնեն իրենց վարած կյանքին, հրաժարվեն ծխելուց և դիետա պահպանեն: