Life.panorama.am-ը գրում է.

 

Մի քանի անգամ թրմած թեյը ոչ միայն համեղ չէ, այլ նաև վնասակար է առողջությանը: Պետք է նշենք, որ 5 րոպե ավել թրմած թեյը նույնպես վտանգավոր է: Վերջերս բրիտանացի գիտնականները բացահայտել են, թե հատկապես ինչո՞ւ է վտանգավոր մի քանի անգամ թրմած թեյը:

Եվ այսպես, պարզվում է, որ եթե երկար է թեյը եփվում, ապա նրա մեջ պարունակվող պոլիֆենոլներն ու եթերային յուղերը օքսիդանում են: Այդ իսկ պատճառով ոչ միայն թեյի համն ու բույրն է կորում, այլ նաև նրա սննդային արժեքը:

Պետք է նշել, որ երկար թրմելու արդյունքում, թեյի մեջ ավելանում է պաթոգեն միկրոօրգանիզմները, բակտերիաներն ու սնկերը: