Վերջերս մեր խմբագրությունում էր դերասան Դավիթ Մարդյանը, ում ESem.am-ը սիրային բլից հարցուփորձ արեց: Ի դեպ, Դավթի ձեռքին կարմիր երկու փոքրիկ գնդիկներ էին, որոնց վրա պատկերված էր հավերժության նշանը: Դերասանը հայտնեց, որ դա ընկերուհու նվերն է, սակայն չցանկացավ մանրամասնել նրա ով լինելը: Դե ինչ, Դավթին խնդրել ենք շարունակել ստորև նշված մտքերը:

 

 

- Սերը…

- Ծառ է, որը պետք է միշտ ջրել, որպեսզի ծաղկի:

- Սիրել, նշանակում է…

- Ապրել:

- Հանուն սիրո պատրաստ եմ…

- Էլի ապրել:

- Իսկական սերը…

- Իսկական կամ ստից չկա: Սերը մնում է սեր:

- Սիրած էակի կողքին արթնանալը…

- Երջանկություն է:

- Սիրահարվածները նման են…

- Սիրահարվածներին չեմ սիրում (ծիծաղում է, հեղ.): Չգիտեմ, նրանք ինչի են նման:

- Երբ սիրում ես…

- Էլի նույնը` ապրում ես ու ամեն ինչ փոխվում է:

- Սիրածդ էակին դիմելիս հիմնականում ի՞նչ բառեր ես գործածում:

- Դա անձնական է: Հիմնականում անունով եմ դիմում, բայց դե մականուններ էլ ունենք:)

- Սերն ուժեղացնում է…

- Նպատակին հասնելու ձգտումը:

- Կյանքն առանց սիրո…

- Դժոխք է:

- Չսիրող մարդը…

- Սատանա է:


Բլից հարցուփորձը` Արևիկ Իսաջանյանի