Եվրոպայում և ողջ աշխարհում մեծ հեղինակություն վայլող օծանելիքները հայտնվել են գիտնական-հետազոտողների ուշադրության կենտրոնում: Ըստ փորձագետների, ԵՄ-ի երկրների մոտ 15 մլն բնակիչներ տառապում են ալերգիայով, որոնց պատճառը ալերգիկ բաղադրիչներն են, որոնք ներառված են կոսմետիկայի բաղադրությունների մեջ: Այս մասին հայտնում է Euromag-ը:

 

Ալերգիկ հիվանդություններ առաջացնող և որոշ բաղադրիչների չափաբաժինը չարաշահող բրենդային արտադրանքերի շարքում է հայտնվել նաև լեգենդար օծանելիք Chanel № 5: Ըստ Եվրոպայի սպառողների անվտանգության գիտական կոմիտեի զեկույցի՝ այս հայտնի օծանելիք բուրմունքը ստանալու համար օգտագործվում է հատուկ տեսակի փայտից մամուռ, որն իր հերթին պարունակում է երեք տեսակի ալերգիկ բաղադրիչներ:

 

Եվս 12 քիմիկատներ և 8 բնական մզվածքներ, որոնք օգտագործվում օծանելիքի մեջ՝ ստեղծելով վարդի կամ ցիտրուսային բույր, հանձնաժողովի կողմից ներկայացված են, որպես «հատուկ մտահոգության» արժանի անվանակարգերում:

 

Chanel № 5 արդատրությունը դեռ արգելված չէ , սակայն մոտ ապագայում, որ օծանելիք բաղադրության բանաձևը հատուկ փոփոխության կենթարկվի: