Աղաբլիթը ուտում են Սուրբ Սարգիս Զորավարի տոնի նախորդ գիշերը՝ այս տարի՝ փետրվարի14-ին, բայց տոնից առաջ հարկավոր է 5 օր պաս պահել, իսկ պահքի վերջին օրը ծոմ պահել։  

«Աղաբլիթը Աստծո մարմինն է, որովհետեւ այն պատրաստում են աղից ու ալյուրից՝ այսինքն ցորենի մասնիկից եւ ջրից», -NEWS.am-ի հետ հետ զրույցում ասաց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին։

Ազգագրագետի խոսքով՝ աղաբլիթը պետք է պատրաստի ամուսնացած, երջանիկ կինը. «Այս կնոջ պատրաստած աղի բլիթի միջոցով սիրո, երջանկության էներգիան փոխանցվում է բլիթ ուտող աղջկան»։

Սուրբ Սարգիս Զորավարի տոնի նախորդ օրը աղաբլիթ, ըստ Ագուլեցու, ուտում են միայն երիտասարդ աղջիկները, որ երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն։

«Երազ տեսնելը կապված է հավատքի, կամեցողության, ցանկության հետ»,-ասաց Լուսիկ Ագուլեցին՝ նշելով, որ եթե երազ չեն տեսնում, ուրեմն չհավատալով են աղի բլիթ կերել։

 

Շարունակությունը` այստեղ: