Նենսի Մոուտսի՝ հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի խորթ քրոջ դին հայտնաբերել են Լոս Անջելեսի իր բնակարանում:

Հանրահայտ դերասանուհու 37-ամյա քրոջ մարմինը հայտնաբերել է նրա փեսացուն: Ըստ նախնական տվյալների՝ նա կարող էր մահացած լինել դեղերի չափից մեծ չափաբաժին օգտագործելուց. մարմնի մոտ գտնվել են դեղատոմսերով դեղեր:

«Խորը ցավով հայտնում ենք, որ Նենսի Մոուտսը մահացել է դեղերի մեծ չափաբաժնի օգտագործումից: Հարազատները ցնցված են ու կոտրված»,- ասվում է հարազատների պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բայց դեռ պարզ չէ' Նենսիի մահը ողբերգական պատահականություն էր, թե ինքնասպանություն: Փորձաքննության արդյունքները պարզ կլինեն 7-10 օրից:

Աղբյուր` LADYNEWS.am

600x580

600x580

600x580

600x580

600x580