ESem.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ «Քաղաքում» սերիալից հայտնի Հայկ Պետրոսյանն ու կինը՝ Անին, սպասում են իրենց առաջնեկին: Ժամեր առաջ ծնվել է զույգի անդրանիկ զավակը, ում նրանք անվանակոչել են Նարեկ:

ESem.am-ը կապ հաստատեց Հայկի հետ, ով երևանյան ռեստորաններից մեկում նշում էր որդու լույս աշխարհ գալը: «Այն վիճակում եմ, որ անգամ ապրումներիս  մասին չեմ կարող խոսել»,- հուզված ասաց նորաթուխ հայրիկը: Դերասանը միայն նշեց, որ կնոջ ու որդու հետ ամեն բան կարգին է, իրենց լավ են զգում:

ESem.am-ը շնորհավորում է ամուսնիններին, իսկ փոքրիկ Նարեկին մաղթում անհոգ մանկություն: