Եթե յուրաքանչյուր աղջկա ու կնոջ մոտ լինեին մի քանի հազար դոլար ազատ գումար և փորձված, վստահելի պլաստիկ վիրաբույժի հասցեն, ապա, անկասկած, նրանցից շատերը կշտապեին գոնե մեկ-երկու համարով մեծացնել իրենց կրծքերը:

Պարզվում է՝ սա եղած կարծրատիպի արդյունք է. մեզնից շատերը վստահ են, որ 5 համարի կուրծքը հակառակ սեռի մոտ հաջողության հասնելու գրավականներից է:

Այստեղ խնդիրը դրված է այնպես, ինչպես կազմվածքի դեպքում . ամեն մի համարի պարագայում էլ գտնվում են սիրահարներ, սակայն, ամեն դեպքում, բոլորն էլ կարևորում են կրծքի ձևը և ձգությունը:

Բացի այդ, գիտնականները բացահայտել են, որ փարթամ կրծքերը հիմնականում գայթակղում են չափազանց երիտասարդներին (14-18 տարեկան), իսկ ավելի տարիքավոր տղամարդիկ գերադասում են միջին չափերը:

Մասնագետները հակված են հերքելու այն միֆը, իբր, բոլոր տղամարդկանց էլ դուր են գալիս մեծ կրծքերը: Սակայն գլխավոր դերը կատարում է ոչ այնքան կրծքերի չափը, որքան դրանց ձևը՝ գեղեցիկ կրծքերին միշտ էլ հաճելի է նայել:

Ի՞նչ անել

Վերջ տվեք կրծքերի չափերի հետ կապված բարդույթներին և հոգ տարեք դրանց ձևի մասին: Օրինակ, կրծքերի ձևի վրա հրաշալի են անդրադառնում ձեռքերով հրումները, այնպես որ, այս վարժությունն ավելացրեք առավոտյան թեթև վազքին:

Իսկ ձգվածության համար խորհուրդ է տրվում հաջորդաբար ընդունել սառը և տաք ցնցուղ. սա և առողջարար է, և նպաստում է գեղեցկությանը: Ուրեմն՝ մոռացեք վիրահատության մասին: