Խորհրդավոր դիմակ ու Աստվածատուր ձայն… Այսպես էին բնորոշում երգիչ Արթուր Հակոբյանին՝ նույն Միստր X-ին, ով գրեթե երկու տարի առաջ մեկնեց Հայաստանից հյուրախաղերի և չվերադարձավ…Դիմակի առումով՝ խորհրդավորությունն Արթուրն արդեն կորցրել է, քանզի արդեն որքան ժամանակ է մարդկանց ներկայանում է առանց այդ աքսեսուարի… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ՄԻՍՏՐ X-ն է…

 

- Արթուր, արդեն որքա՞ն ժամանակ է Միացյալ Նահանգներում եք:

- Մեկ տարուց ավելի…

 

- Գործնական պայմանագի՞ր եք կնքել, թե ընդմիշտ բնակվելու եք գնացել:

- Եկել էի մենահամերգով, որից հետո եղավ գործնական առաջարկ: Համաձայնեցի, որոշեցի պայմանագիր կնքել ու այդպես մնացի այստեղ…

 

- Փաստորեն, չեք որոշել ընդմիշտ հաստատվել այդտեղ:

- Ոչ իհարկե, իմ մշտական, հայրական տունը կա և մնում է Երևանի իմ տունը, որտեղ ինձ հանգիստ եմ զգում: Այնտեղ է, որ ինձ զգում եմ տանը՝ բոլոր իմաստներով…

 

- Արդյոք դժվար էր Հայաստանում երգչի համար, որ որոշեցիք ընդունվել գործնական առաջարկն ու մնալ այդտեղ:

- Գիտեք, Հայաստանում դժվար է այն առումով, որ աշխատելու դաշտը փոքր է: Ռեստորանում աշխատելու համար Հայաստանն էլ լավ է, բայց համերգներ ունենալու և միայն համերգներով ապրելու համար դժվար է…

 

- Այդտեղի քաղաքացիություն, սեփական բնակարան ունե՞ք:

- Այստեղ օրինական եմ… Սեփական բնակարան դեռ չունեմ, այստեղ քչերն են տուն գնում, ավելի շատ վարձում են… Բայց ես երևի կգնեմ (ժպտալով)…

 

- Հիմա ինչո՞վ եք զբաղվում:

- Այժմ պատրաստվում եմ նոր տեսահոլովակ նկարահանել, նաև նոր CD պետք է թողարկեմ… Նաև երգում եմ նախօրոք պայմանավորված համերգների, փոքր և մեծ միջոցառումների ժամանակ…

 

Շարունակությունը` այստեղ: