Հոտերը գրգռում են մեր երևակայությունը: Հիշեք, թե ինչ տհաճ է, երբ ինչ-որ մեկից հավաբնի հոտ է գալիս: Սակայն ավելի ահավոր է, երբ այդ հոտը գալիս է քեզնից: Բարեբախտաբար, կան այդ հոտերից ազատվելու հասարակ մեթոդներ: Տհաճ հոտերից զերծ մնալու համար հետևեք 4 հասարակ խորհուրդներին:
Ոտնաթաթի մաշկին կա 250 000 քրտնագեղձ: Եթե դուք կրում եք գուլպաներ կամ կոշիկ` սինթետիկ նյութերից, ձեր ոտքերը սկսում են գարշահոտ տարածել: Դրա պատճառը բազմաթիվ քրտնագեղձերում առկա հատուկ մանրէների անկառավարելի բազմացումն է:
Խորհուրդ թիվ 1 - Լոգանք ընդունելուց հետո մանրակրկիտ չորացրեք ոտքերի մաշկը, այնուհետև միզանյութ կամ վերբենա պարունակող նրբաքսուկներ օգտագործեք:
Սթրեսը, հորմոնալ ֆոնի փոփոխությունները և որոշ սննդամթերքների օգտագործումը կարող են քրտնքահոտի առաջացման պատճառ դառնալ: Քրտնագեղձերի չափազանց ակտիվության ժամանակ (հիպերհիդրոզ) նույնպես նկատվում է բնորոշ քրտնքահոտի առաջացում: Մարդկանց մեծ մասը բավարարվում են հոտազերծիչների օգտագործմամաբ: Սակայն, եթե դուք, այնուամենայնիվ, զգում եք տհաճ քրտնքահոտ, օգտագործեք հակապերսպիրանտներ:
Խորհուրդ թիվ 2 - Թևատակերի մաշկին քսեք բորաթթվի կամ այլ նմանօրինակ նյութերի լուծույթ: Մանրէների զարգացումը պակասեցնելու համար կարելի է օգտվել նաև հակամանրէային հիմքով կամ ալյումին պարունակող քսուկներից: Հիպերհիդրոզի ժամանակ (ուժեղացած քրտնարտադրություն) արդյունավետ են բոտոքսի ներարկումները, որի շնորհիվ քրտնարտադրությունը նվազում է:
Խորհուրդ թիվ 3 - Բերանի տհաճ հոտը վերացնելու համար բավական է մաքրել ատամները և լեզուն: Հենց լեզվի վրա են տեղակայվում այն մանրէները, որոնք առաջացնում են բերանի տհաճ հոտը:
Խորհուրդ թիվ 4 - Որոշակի մթերքներ ուտելու դեպքում կարող է որովայնի փքվել և առաջացնել գազեր: Կարելի է սննդային օրագիր պահել և այնտեղ նշել, թե որ սննդամթերքներն են գազեր առաջացնում: Որպես կանոն, դրա պատճառը դառնում են կաթնամթերքները, ինչպես նաև մրգերն ու բանջարեղենները: Հենց դրանցով են սնվում հաստ աղիքում գտնվող մանրէները:
Տհաճ հոտերի առաջացման պատճառներն ու դրանց դեմ պայքարի մեթոդները
13:10 - 7.Փետրվար.2014
Աղբյուր՝
doctors.am
Առաջարկում ենք նաև
12/10/13 16:02
Բերանի խոռոչում առկա մանրէները՝ քաղցկեղի առաջացման պատճառ
17/06/13 22:00
Ինչո՞ւ է տհաճ հոտ գալիս մարմնից և ինչպես պայքարել դրա դեմ
25/02/14 18:27
Մեզ շրջապատում է մեր ուղեղին վնաս պատճառող առնվազն 11 թույն
21/02/14 20:01
Մարմնական շփումը շատ կարևոր է երեխայի առողջ զարգացման համար
16/02/14 18:53
Սուրճ խմող կանանց երեխաները ծնվո՞ւմ են ″նապաստակի շրթունքով″
14/02/14 19:03
Եթե դուք երազում եք նիհարել, հապալասն այն է, ինչ պետք է ձեզ
14/02/14 11:33
Սիրտն ուղարկում է մեզ ազդանշաններ, որոնք չի կարելի անտեսել
25/01/14 22:03
Ամուսնությունը լավ է անդրադառնում ոսկրերի ամրության վրա
18/01/14 10:39
Գենային թերապիան կարող է օգնել խորոիդերեմիայով հիվանդներին
16/01/14 18:55
Արդյոք երեխաներ ունենալու մե՞ջ է երջանկության բանալին
10/12/13 22:27
Խոզուկները կարող են օրգանների դոնոր դառնալ մարդկանց համար
Ամենադիտված
Լրահոս
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)