Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ Ֆենիքս քաղաքից Տեֆտելկա անունով ընտանի կատուն ամենագերն է ճանաչվել իր տեսակի ներկայացուցիչների շրջանում։ Կենդանին կշռում է 16 կգ, ինչը գերազանցում է 3-ամյա երեխայի քաշը։ Կենդանու համար դժվար է եղել տեր գտնել. ավելորդ քաշի պատճառով նրան մի քանի անգամ կենդանիների պահման վայր են հանձնել, գրում է Вести-ն։

 

Կատուն, որի քաշը 4 անգամ գերազանցում է իր ցեղակիցների քաշը, բազմիցս հայտնվել է նման վայրում, քանի որ տերերը պարզապես չեն կարողացել նրան պահել։

 

Ապաստարանի աշխատակիցները կարծում են, որ Տեֆտելկան հերթական տերերի մոտ կրկին քաշ է ձեռք բերել։ Նախորդ տերը նրան կերակրել է այն նույն ուտելիքներով, ինչ ինքն է կերել, այլ ոչ հատուկ կերերով։ Հաստատության աշխատակիցներն ասում են, որ կանեն հնարավորը՝ կենդանուն օգնելու համար։