Պարզվում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներին ամենից շատ դուր է գալիս կանանց բարձր ձայնը: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Ուսումնասիրության ժամանակ մասնակիցներին առաջարկել են տարբեր ձայների ձայնագրություններ լսել և նշել դրանցից ամենահաճելիները:
Փորձագետները նշում են, որ երբ տղամարդիկ կնոջ ձայն են լսում, ապա ակնկալում են բարձր նոտաներ, որի մեջ նկատելի է նաև մի փոքր հևոց, ինչպես օրինակ՝ Մերլին Մոնրոյի ձայնն էր:
Փոխարենը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գրավում է խորը, մի փոքր խռպոտ ձայնը: