Մենք հարցրինք տղաներին, թե ինչպես են նրանք ցուցադրում իրենց հոգատարությունը, երբ հարաբերություններն իրենց համար կարևոր են դառնում:

«Երբ պայմանավորված ենք բարում, ես գնում եմ ավելի վաղ և պատվիրում եմ նրա սիրած խմիչքը»։

Նվեր

«Հարդարում եմ անկողինն առավոտյան, մինչ նա հագնվում է»:

Արմեն

«Ես նրան իջեցնում եմ մուտքի մոտ, հետո միայն մեքենան տանում կայանատեղի, որպեսզի նա ստիպված չլինի քայլել բարձրակրունկով»:

Էդգար

«Ես զանգահարում եմ նրան սեքսից մի քանի ժամ անց»:

Դավիթ

«Ես մանրամասնորեն պատրաստվում եմ մեր ժամադրություններից առաջ' արտաքինիս առանձնակի ուշադրություն դարձնելով»:

Վահան

«Ես հետաքրքրվում եմ, թե ինչպես անցավ նրա կարևոր գործնական հանդիպումը»:

Միքայել

«Ես նրա համար գեղեցիկ երգեր եմ ընտրում և դրանք ձայնագրում սկավառակի վրա»: